Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության հռչակագրի վերանայումը, ՀՀ պետականության հիմքերի վերանայումը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 20,2025 14:20

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանին միջանցք հանձնելու նպատակով գործընթացը կոչվեց «թրիփ», և հանձնվեց միջանցքը։ Հիմա Ադրբեջանի հաջորդ պահանջը պետք է կատարել՝ քանդել գործող, այսօրվա եղած, իրական Հայաստանի իրավական հենքը, պետության իրավական ողնաշարը, այն է՝ Անկախության հռչակագիրը։ Ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս այդ հաջորդ ստորացումը որպես հաղթանակ վաճառել… Ահա՝ այն պետք է կոչել «Չորրորդ Հանրապետություն», այդպես լավ «կվաճառվի» ժողովրդի վրա։

Իրականում շարունակում եմ պնդել՝ ՀՀ Անկախության հռչակագրի վերանայումը, ՀՀ պետականության հիմքերի վերանայումը հղի են անկանխատեսելի հետևանքներով։

Գնալ այդպիսի հանրաքվեի՝ պետականակործան գործընթաց է թե մերժման, թե հաստատման արդյունքում։ Ինչպես դուրս գալ այս ցուգցվանգից՝ 2026 թ. Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է ընտրվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930