Սոցիոլոգիական հարցումները հիմք չեն, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն․ ՔՊ համագումարի ընթացքում կայացած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով առաջիկա ընտրությունների մասին հարցին։
«2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ սոցհարցումները, որոնք կային, նույնքան տխուր էին եւ շարունակում են նույնքան տխուր մնալ, բայց, բարեբախտաբար, իրականությունը շատ ավելի ուրախ է»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, ինչի համար կա մեկ պատճառ՝ ժողովրդից ստացած մանդատը։
«Ես շատ լավատես եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որովհետև իմ ներշնչանքի աղբյուրը ոչ թե սոցիոլոգիական հարցումներն են, այլ ժողովուրդը, ում հետ համարում եմ, որ ես ու իմ քաղաքական թիմն ունենք օրգանական կապ, մենք պորտալարով ենք կապված մեր ժողովրդի հետ և զգում ենք նրա զայրույթն էլ, հիասթափությունն էլ, պատգամներն էլ»,-ասաց Փաշինյանը։
Նա նաեւ հայտարարեց, որ վարչապետի պաշտոնը չի պատրաստվում արտապատվիրակել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ