Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդ Հանրապետությունը փաշինյանական էքսպերիմենտ է. Դավիթ Խաժակյան

Սեպտեմբեր 20,2025 19:07

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետաքրքիր է՝ Փաշինյանին կստացվի՞ համոզել հայ ժողովրդին, իբրև հայ-ադրբեջանական դարավոր կոնֆլիկտը սկիզբ է առել տարածաշրջանում ցարական կամ խորհրդային ներգործությամբ։ Ասել, թե ԽՍՀՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ վարել է «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը, նշանակում է բացարձակ չտիրապետել, թե Հայաստանի Առաջին հանրապետությունը ինչ տարածքներով և ինչ դեմոգրաֆիայով է խորհրդայնացվել և 70 տարի անց անկախացել։

Հայաստանի Առաջին հանրապետությունը խորհրդայնացվել է այն ժամանակ, երբ այլևս կորցրել էր Արցախի նկատմամբ վերահսկողությունը, էլ չեմ խոսում ամենահայաշատ քաղաք Ալեքսանդրապոլի նկատմամբ վերահսկողության մասին։ Հետևաբար ԽՍՀՄ-ի քաղաքականությունը կարելի է կոչել «միավորիր, որ տիրես», ինչի արդյունքում ԽՍՀՄ փլուզման պահին ԼՂԻՄ-ը թեպետ Ադրբեջանի կազմում, բայց իր Ստեփանակերտ մայրաքաղաքով եղել է մեծապես էթնիկ հայերով բնակեցված և ինքնապաշտպանության ունակ միավոր։ Չլիներ «միավորիր, որ տիրես» քաղաքականությունը, անկախացման դրությամբ՝ ինչպես Նախիջանում, այնպես էլ Արցախում հայ ժողովուրդը չէր շարունակի իր դարավոր գոյությունը։

Եթե նույնիսկ այս տրանսֆորմացիան կոչենք Չորրորդ Հանրապետություն, ապա ոգևորության որևէ հիմք չեմ տեսնում, քանի որ այն կառուցվում է Երրորդ՝ վերջին հարյուրամյակի ամենահզոր հայկական պետականության փլատակների վրա։

Չորրորդ Հանրապետությունը փաշինյանական էքսպերիմենտ է, քանի որ հայերը և ադրբեջանցիները խաղաղ համակեցություն են ունեցել ԲԱՑԱՌԱՊԵՍ երրորդ՝ ավելի խոշոր պետական միավորի շրջանակներում, այն էլ հստակ զսպողական ներգործությամբ։ Այդուհանդերձ Փաշինյանի ելույթի մի դրվագ կիսում եմ։ Ընտրություններին հայ ժողովուրդը կգնահատի, թե որքանով է պատրաստակամ իրականացնել այս պատմական էքսպերիմենտը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930