Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 20,2025 21:05

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիայի ու օկուպացման վերաբերյալ պաշտոնական/քարոզչական նյութերի տարափ է տեղացնում, որի հիմքում այս կամ այլ կերպ ուրվագծվում է «ագրեսոր Հայաստանի» դերն ու պատասխանատվությունը:

Մինչ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանին դուր գալու և շողոքորթելու նկատառումներով նույնիսկ ծաղիկ չի խոնարհում Հայաստանի ու Արցախի պաշտպանության ժամանակ նահատակվածների շիրիմներին, Ադրբեջանն իր հակահայկական քաղաքականության գիծը շարունակում է:

Կարևոր չէ, թե ինչ կոնցեպտ կամ գաղափարախոսություն է հռչակում սրանց կառավարությունը, մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ իշխող ռեժիմի շարունակական զիջումների, աղերսումների և բանակը չկարևորելու պայմաններում, Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930