Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանին՝ մեր արժեքավոր գործընկերոջը․ ԱՄՆ պետքարտուղար

Սեպտեմբեր 21,2025 12:21

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ Համապատասխան հաղորդագրությանը հրապարակվել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կայքում։

«ԱՄՆ-ի անունից շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։

Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանին՝ մեր արժեքավոր գործընկերոջը, Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներին՝ խաղաղության, բարեկեցության և կայունության հասնելու գործում։ Մեր ամուր հարաբերությունները հիմնված են ամուր մշակութային կապերի, ընդհանուր սկզբունքների և տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական հնարավորությունների նկատմամբ փոխադարձ ձգտման վրա։

Մինչ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան որպես խաղաղության և աճի խաչմերուկ, Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը ավելի կապակցված, կայուն և բարգավաճ տարածաշրջան ունենալուն»,-մասնավորապես ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930