Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

«Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծման գործընթացն իրականացվում է միայն մեկ նպատակով` կատարել Ադրբեջանի պահանջները, որը նպատակ է դրել` Հայաստանը դարձնել իր վասալային, կամակատար պետությունը». Լեւոն Զուրաբյան

Սեպտեմբեր 21,2025 13:56

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի ՖԲ գրառումը.

Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը դիմավորում ենք Արցախի և Հայաստանի գերեզմանափոր իշխանության օրոք, որի լեզուն անգամ չի պտտվում պատշաճորեն շնորհավորել մեր երկրի ծննդյան տոնը:

«Չորրորդ Հանրապետություն» ֆեյք գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի Հանրապետության թուլացման և բովանդակազրկման գործով: Նրանք փորձում են քայքայել և վարկաբեկել Հայոց պետության ամրությունն ապահովող բոլոր ինստիտուտները, ավանդույթները և պատմական դարակազմիկ իրադարձությունները` 1991 թվականին նորանկախ Հայաստանի հիմնադրումը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայկական բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, գաղափարախոսական դիկտատից և բոլշևիկյան գրաքննությունից ազատ հասարակությունը, պետական խորհրդանիշները:

Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծման գործընթացն իրականացվում է միայն մեկ նպատակով` կատարել Ադրբեջանի պահանջները, որը նպատակ է դրել` Հայաստանը դարձնել իր վասալային, կամակատար պետությունը:

Հայաստանի պետությունը և նրա անկախությունը վտանգված են այսօր ավելի, քան երբևէ՝ 1991 թվականից ի վեր մեր նորանկախ պատմության մեջ:

Խաղաղությունը հնարավոր է հաստատել առանց «Չորրորդ Հանրապետության» ստեղծման փաթեթավորմամբ անկախության կորստի:

Բայց դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, որն արդեն գտնվում է արտաքին կառավարման տակ և դարձել է Ադրբեջանի կամազուրկ գործակատարը: Նա դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին:

Անկախությունը վտանգված է, ժամանակն է ոչ միայն շնորհավորել Անկախության տոնը, այլև թիկունք կանգել նրան:

Կեցցե’ Անկախությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930