Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Այն, որ Փաշինյանը Ալիեւի հետ կարող է պաչ-պռոշտի անել, չխոսել Արցախի մասին, անտեսել ինքնորոշման իրավունքը, արդարացնել ցեղասպանությունը, դա ոչ միայն բռնապետություն է, այլ աշխարհի ամենասրիկա բռնապետի կեցվածք»

Սեպտեմբեր 21,2025 20:36

«Այն, որ Փաշինյանը բռնապետական հակումներ ունի, հայտնի էր: Մասնավորապես, դրեց իր թեկնածությունը: Ճիշտ է, խաղեր էր խաղում, որ իբր նոր ընտրություններ լինեն, չընտրվեց, բայց շարունակեց մնալ վարչապետի պաշտոնակատար: Մինչդեռ, միակ մարդն էր, որ չէր կարող վարչապետի պաշտոնակատար լինել: Այսինքն, դա այն ժամանակներից երեւաց: Այն, որ ինքը այսօր գործող սահմանադրությունը մերժելու սկզբունքով ու նպատակադրումով ասպարեզ իջավ եւ հետո ասաց՝ չէ, Սերժի հագով կարած սահմանադրությունը ինձ համար է, դա նույնպես վկայություն է այն բանի, որ իր էության մեջ ժողովրդավարական ոչինչ չկա:

Այն, որ ինքն Ալիեւի հետ կարող է պաչ-պռոշտի անել, չխոսել Արցախի մասին, անտեսել ինքնորոշման իրավունքը, արդարացնել ցեղասպանությունը, դա ոչ միայն բռնապետություն է, այլ աշխարհի ամենասրիկա բռնապետի կեցվածք է: Աշխարհը այդպիսի բռնապետ չի տեսել: Բռնապետերը ինչ-որ ելակետ գոնե ունեն, ինչ-որ արժեք ունեն: Սրա արժեքը միայն խաբեբայությունն է: Խաբել, փող ունենալ, իշխանություն ունենալ:

Ես ստիպված եմ այսօր շարունակել նախկինում սկսած պայքարը: Մենք Անկախությունը հանրաքվեի ճանապարհով ինչի՞ էինք ընտրել: Որ ժողովրդավարական ճանապարհով դա իրականություն դառնար: Մարդը կարող է Ալիեւի հետ շփվել ու երբեք մտքով չանցնի, որ իր առջեւ նստած մարդը ոչ միայն ցեղասպան է, այլ նաեւ ընդհանրապես բռնապետ է, եւ աշխարհին դա չներկայացնե՞լ: Այսինքն, ինքն աշխարհի համար դարձել է Ալիեւի արդարացնողը, փաստաբանը, թե տեսեք, մենք դեմոկրատիայի բաստիոն ենք, բայց այդ բռնապետն էլ լավն է:

Եթե ինքը մի երկու տեղ ասած լիներ, նույն Թրամփը կմտածեր. ես ընդունում եմ Նիկոլ Փաշինյանին, բայց բռնապետի՞ն ինչի եմ ընդունում: Ինքը բառի ամենաիսկական իմաստով Ալիեւի ոչ միայն քաղաքական քոծն է, ինքը Ալիեւին միջազգային ասպարեզ տվող ամենամեծ տականքներից մեկն է: Այսօր խաղաղության մասին խոսելիս միայն սրիկա բռնապետը կարող է ասել՝ գերիներ ունենք, ոչինչ, մենք արդեն խաղաղության ենք հասել: Խաղաղության իմաստն այն է, որ որեւէ քաղաքացու մատը փուշ չմտնի: Իսկ քո քաղաքացիները պատանդ են, դու ասում ես խաղաղության ենք հասել: Քեզ մաղթում եմ այդպիսի խաղաղություն եւ կհասնենք դրան»,-Հանրապետության հրապարակում հրավիրած ավանդական մամուլի ասուլիսում այսօր լրատվամիջոցներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930