Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբիշներն աշխարհի առաջնությունում նվաճեցին մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ

Սեպտեմբեր 21,2025 22:06

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում: Գլխավոր Մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մեր ըմբիշները Խորվաթիայի մայրաքաղաքում նվաճեցին երեք մեդալ՝ 1 ոսկի եւ 2 բրոնզ:

77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Մալխաս Ամոյանից հետո երեկ մեր Հրաչյա Պողոսյանը բրոնզի արժանացավ 60 կգ քաշային կարգում, իսկ այսօր նրա արդյունքը կրկնեց 67 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը, որը ցույց տվեց հաղթանակի հասնելու անկոտրում կամք եւ սկզբում բավականին պատկառելի հաշվով զիջելուց հետո կարողացավ «վերադառնալ» ու վստահ հաղթանակ տարավ բավականին տիտղոսավոր ղրղզ մրցակցի նկատմամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930