Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ բացվեց մայրաքաղաքի ամենամեծ անվճար հանրային խաղահրապարակը: Այն համապատասխանում է ներառական ու միջազգային չափանիշներին և զբաղեցնում է շուրջ 2000 քմ տարածք:
«Կարմրախայտ. թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը նախատեսված է 0-12 տարիքային խմբերի երեխաների համար։ Խաղահրապարակի ստեղծման աշխատանքներում ներգրավվել են միջազգային մասնագիտացած թիմեր: Խաղահրապարակը ներառում է ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան խաղասարքեր, այնպես էլ հատուկ պատվերով Երևանի համար ստեղծված խաղային սարքավորումներ աշխարհի առաջատար արտադրողներից։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ