ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանում անկախության թեմայով ցուցահանդես էր, որում աշակերտների ճնշող մեծամասնության նկարներում Արարատ սարն ու Արցախի թեմատիկան գերիշխող էր:
Արարատն ու Արցախ աշխարհը մեր պատմության, ինքնության անջնջելի մասն են, որոնք այնքան խորն են արմատավորված, որ որևէ կառավարություն կամ ինքնահռչակ փրկիչ դա ոչնչացնել պարզապես չի կարող:
Կարդացեք նաև
Հայ ազգը գիտակցում է, թե ինչ է անկախությունը, ազատությունը և ինչ գնով է դա մեզ տրվել:
Փառք ու պատիվ այն հայրենանվեր մարդկանց, որոնց տարիների պայքարի ու գործունեության հիմքում դրվել է պետականության և անկախության գաղափարը:
Հավերժ փառք այս հայրենանվեր առաքելության ճանապարհին նահատակված մեր հերոսներին: