Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Բաքվից: Այս մասին «Ազատությանն» են փոխանցել ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում էր երկօրյա այցով, որտեղ սեպտեմբերի 19-21-ը մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: