Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում

Սեպտեմբեր 22,2025 19:03

Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան – Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով:

Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930