Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. Մոսկվան պատրաստ է երկարաձգել ԱՄՆ-ի հետ կնքված New START համաձայնագիրը ևս մեկ տարով

Սեպտեմբեր 22,2025 22:55

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ևս մեկ տարով երկարաձգել միջուկային զենքի սահմանափակումների մասին ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։

Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ 2010 թվականին կնքված New START համաձայնագրի կասեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ համաշխարհային կայունության համար և խթանել միջուկային զենքի տարածումը:

«Ռազմավարական սպառազինությունների հետագա մրցավազքից խուսափելու և կանխատեսելիության ու զսպվածության ընդունելի մակարդակ ապահովելու համար մենք կարծում ենք, որ արդարացված է փորձել պահպանել New START պայմանագրով սահմանված ստատուս քվոն ներկայիս, բավականին անհանգիստ ժամանակահատվածում», – հայտարարել է Պուտինը և հավելել, – «մենք կարծում ենք, որ այս միջոցը կենսունակ կլինի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները գործի նույն ձևով և չձեռնարկի քայլեր, որոնք կխաթարեն զսպման ներուժի առկա հավասարակշռությունը»։

Պաշտոնական Վաշինգտոնը առայժմ չի արձագանքել Կրեմլի ղեկավարի առաջարկին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թեման քննարկել էր ռուս պաշտոնակցի հետ Ալյասկայում կայացած հանդիպմանը։

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930