Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկում բոլոր հաշիվները խնայողական են

Սեպտեմբեր 23,2025 10:34

Ֆասթ բանկի հաճախորդների ընթացիկ բոլոր հաշիվները խնայողական են անկախ արժույթից։ Ընդ որում, ՀՀ դրամով հաշիվների համար գործում է տարեկան 5% անվանական տոկոսադրույք։ Հաճախորդները կարիք չունեն բացել առանձին խնայողական հաշիվներ, քանի որ Ֆասթ բանկում դրական մնացորդի վրա տոկոսադրույք հաշվարկվում է և՛ բանկային, և՛ քարտային դրամային հաշիվների վրա։

Ի դեպ, Ֆասթ բանկում հաշիվ բացել կամ ԱկնՔարտ պատվիրել հնարավոր է 24/7 գրաֆիկով՝ Fast Bank Mobile հավելվածով կամ Բանկի մասնաճյուղերի միջոցով։ Fast Bank Mobile-ով բացված հաշիվները նաև կարելի է անվանափոխել և օգտագործել ըստ նպատակների։

Հավելենք նաև, որ Ֆասթ բանկն այս պահին առաջարկում է լավագույն պայմաններով անսահմանափակ համալրման հնարավորությամբ ավանդը, 367-550 օրվա դեպքում՝ 10.50% անվանական տոկոսադրույք ՀՀ դրամով, եկամտաբերությունը՝ 10․24-10.49%, ԱՄՆ դոլարով՝ 6%, եկամտաբերությունը՝ 5․90-6․00%, Եվրոյով՝ 5%, եկամտաբերությունը՝ 4․94-5․00%։

Բանկի կողմից վճարած տոկոսագումարից գանձվող եկամտահարկը 10% է:

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930