Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանը կարող է գնել Թուրքիայի կողմից չօգտագործվող S-400-ները

Սեպտեմբեր 23,2025 12:56

Ermenihaber. Հնդկական լրատվամիջոցները հետաքրքրություն են ցուցաբերել Թուրքիայի կողմից Ռուսաստանից ձեռք բերած, սակայն մինչ այժմ չօգտագործված S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի նկատմամբ։

Հնդկական մամուլը գրում է, որ եթե Թուրքիան, որպես ՆԱՏՕ անդամ, հրաժարվի համակարգերից և վերադարձնի դրանք Ռուսաստանին, ապա հնարավոր է՝ S-400-երը վաճառվեն Հնդկաստանին։

Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանից 5 մլրդ դոլար արժողությամբ 5 միավոր S-400 գնելու պայմանագրի շրջանակում Հնդկաստանին առաքվել է միայն 3-ը, իսկ մնացած 2-ի մատակարարումը հետաձգվել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով:

Հիշեցնենք՝ նախկինում լուրեր էին տարածվել, թե ՌԴն պատրաստվում է Թուրքիայի կողմից չօգտագործվող S-400-ները վերադարձնել, իսկ ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել էր պնդումները, թե Մոսկվան հետաքրքրվել է դրանցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930