Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշի հաղթական տանկի հրամանատար Գագիկ Աֆշարյանը մահացել է, միացել իր անձնակազմի 2 անդամներին. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 23,2025 12:24

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարիներ շարունակ Արցախ գնացող մարդկանց Շուշիի հատվածում դիմավորում էր Շուշի ազատագրման ժամանակ առաջինը մուտք գործած հաղթական տանկը, որը պատերազմից հետո որպես հաղթանակի խորհրդանիշ` հուշարձանի կարգավիճակով, մոտակա բարձունքում էր տեղակայված:

Երեկ իմացա, որ տանկի երբեմնի հրամանատար Գագիկ Ավշարյանը մահացել է ու գնացել միացել է իր անձնակազմի 2 անդամներին, որոնք դեռ Շուշիի ազատագրման ժամանակ էին նահատակվել:

Երկար ժամանակ մտածում էի, թե 44-օրյա պատերազմից և հատկապես 2023 թվականի Արցախի օկուպացիայից հետո ինչ էմոցիոնալ ու ողբերգական ապրումներ է ունեցել մարդը, որը հայրենիքի համար կարևոր պահին իր եղբայրների հետ կամավորագրվել էր հայրենիքի ազատագրության սուրբ գործին, իսկ հետո տեսել է իր ակտիվ մասնակցությամբ ազատագրված Շուշիի անկումը, Արցախի ադրբեջանացումն ու երբեմնի հավատարիմ տանկի ապամոնտաժումը:

Գնդապետ Գագիկ Ավշարյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր էր` հայրենիքի նվիրյալ, որի սխրանքների մասին սերունդները հիշելու և վստահ եմ` նաև կրկնելու են:

Հավերժ փառք Շուշիի հաղթական Տ-72 տանկի անձնակազմին` Գագիկ Ավշարյանին, նշանառու-օպերատոր Շահեն Սարգսյանին, վարորդ-մեխանիկ Աշոտ Ավանեսյանին և հայրենիքի պաշպանության համար նահատակված բոլոր նվիրյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930