Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը երկիր է, որտեղ ոչ ոք ապագայի հույս չունի. ադրբեջանցի լրագրող

Սեպտեմբեր 23,2025 15:30

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանցի կին լրագրող Ուլվիա Ալին սեպտեմբերի 16-ին բաց նամակ է գրել բանտից, որը թարգմանում եմ բառացի ու դնում առանց մեկնաբանության․

«Ադրբեջանը մի երկիր է, որտեղ ոչ ոք ապագայի հույս չունի։ Նույնիսկ նրանք, ովքեր ամբողջ հավատարմությամբ ծառայում են համակարգին, դրա նկատմամբ վստահություն չունեն։

Ես արդեն 133 օր ապօրինաբար կալանավորված եմ Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով կեղծ մեղադրանքների հիման վրա։ Այդ 133 օրվա ընթացքում ինձ երբեք չեն ասել, թե ինչի մեջ են իրականում մեղադրում։ Ինձանից ակնկալվում է, որ պաշտպանեմ ինձ, բայց ես անգամ չգիտեմ, թե ինչի դեմ եմ պայքարում։ Այս համակարգում մեղադրանքներ հորինելը, առանց պատճառի ձերբակալելը, դատական շոուներ բեմադրելն ու անարդար դատավճիռներ կայացնելն արդեն սովորական են դարձել։

Այս ժամանակի ընթացքում ես հասկացա, որ հենց այս կեղծ գործը վարող քննիչները երազում են լքել երկիրը՝ ամեն կերպ փորձում են վիզաներ ստանալ դեպի Եվրոպա։ Սա իրապես աբսուրդ է. նրանք, ովքեր մնացին երկրում՝ գիտակցելով, որ կարող են ձերբակալվել, նրանք, ովքեր առանց վախի շարունակեցին իրենց լրագրողական գործունեությունը, հիմա զրպարտվում և բանտարկվում են այն մարդկանց կողմից, ովքեր իրենք են ձգտում փախչել։ Քանի որ նրանք հույս չունեն։

Հնարավոր է՝ մենք նույնպես հուսահատվածների շարքում ենք, բայց տարբերությունն այն է, որ մենք չենք հանձնվում։ Եվ հենց այդ պատճառով էլ այժմ գտնվում ենք ճաղերի հետևում՝ բանտում։

Նրանք, ովքեր իրենց հանցագործությունները արդարացնում են «պետությանը ծառայելու» կարգախոսով, չպետք է խաբեն իրենց և զգան հանգստություն։ Իրական հանցանքը համակարգին դիմակայելը չէ։ Իրական հանցանքը դրա ծառան դառնալն է։

Ուլվիա Ալի

Խաթայի շրջանի դատարան

16․09․2025»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930