Լրահոս
Օրվա լրահոսը

Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի միջև համագործակցությունը կարևոր ուղենիշ կարող է հանդիսանալ գիտական ներուժի փոխադարձ ամրապնդման համար. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբեր 23,2025 17:43

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՀալլեՎիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ռեկտորին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի գիտակրթական կառույցների և Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի միջև համագործակցությունը կարևոր ուղենիշ կարող է հանդիսանալ կրթության ոլորտում նոր հնարավորությունների ստեղծման և գիտական ներուժի փոխադարձ ամրապնդման համար։ «Այս համագործակցությունը ոչ միայն կնպաստի գիտական և ակադեմիական կապերի խորացմանը, այլև կարող է ունենալ երկարաժամկետ և հեռանկարային ազդեցություն՝ նպաստելով երկուստեք արդյունավետ նախագծերի իրագործմանը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ներկայացնելով գերմանական կողմի հետ համագործակցության մանրամասները: Նա նշել է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման պատասխանատուն գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերությունն է, իսկ տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի պատասխանատուն՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարանը (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպությունը: Կողմերը քննարկել են ակադեմիական քաղաքում ստեղծվող խոշորացված բուհերի համագործակցության հնարավորությունը Գերմանիայի առաջատար բուհերի հետ, ինչպես նաև համատեղ մասնակցության հեռանկարները ԵՄ աջակցության կամ DAAD ծրագրերին (Erasmus+, Horizon Europe)։ Քննարկումը ծավալվել է նաև «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցության և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման շուրջ՝ դիտարկելով բոլոր հնարավորությունները:

Կլաուդիա Բեքերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում հայկական կողմի հետ կրթական ու հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորություններով:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930