«Ազգային ճակատ». Ձեզ չե՛մ ներում, որովհետև դուք գիտեք, որ անմեղ եմ, բայց ուզում եք ինձ մեղավոր հանել
🔷Մինչև քրեական գործի բուն ընթացքն ասում էին՝ գործ չունե՛ք Միքայել սրբազանի հետ, տակը կմնաք։
🔷Դո՛ւք տակը մնացիք, տղե՛րք․ դատական նիստերի դահլիճում:
🔷Ինչո՞ւ չեմ ասում՝ վայ, ներեցեք, մեղմ վերաբերվեք, տարիքս մեծ է, հիվանդություններ ունեմ, վաստակ ունեմ, սխալ եմ ասել․․․ Որովհետև սխալ բան չե՛մ ասել, լա՛վ եմ արել, ոչ մի կոչ էլ չի եղել։
Կարդացեք նաև
🔷Զինվորական ծառայության տարիներին, քանի որ ես կրոնական կողմնորոշում ունեի, ուղարկել էին գաուբախտ, որտեղ ինձ խոշտանգումներից ավելիին ենթարկեցին։
🔷Անգամ մայրս ինձ չճանաչեց, ձայնիցս են ճանաչել ինձ։ Հետո, երբ ինձ ասացին՝ գրիր՝ ո՞վ է եղել, ես ներեցի նրանց ու չգրեցի։
🔷Ձեզ չե՛մ ներում, որովհետև դուք ճանաչում եք ինձ, գիտեք, որ անմեղ եմ, այս դրոշին ծառայող մարդ եմ, և ուզում եք ինձ մեղավոր հանել համառորեն:
Միքայել Սրբազան