Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է, թե իր «Առաջարկ Հայաստանին» ծրագրում որ հարցերի շուրջ է պատկերացնում համախմբումը

Սեպտեմբեր 23,2025 17:24

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Դեռևս մայիս ամսին իմ հարցազրույցում հայտնել էի, որ նախաձեռնում եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակումը։ Սա վերկուսակցական ծրագիր է։ Մի ծրագիր է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է իր, իր ընտանիքի և իր պետության ամենասուր և արդիական խնդիրների ձևակերպումը և լուծման տարբերակները։

Այդ ծրագիրը պետք է ձևավորվի ոլորտային մասնագետների, հեղինակություն վայելող գիտնականների, հասարակական գործիչների, առաջարկ, միտք, գաղափար ունեցող սրտացավ մարդկանց համատեղ ուժերով։ Այն կազմվելու է քաղաքացիների ուղիղ մասնակցությամբ, Հայաստանի և սփյուռքի լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Մշակման ընթացքում ծրագիրն անընդհատ դրվելու է հանրային քննարկման, մշտապես հաշվի են առնելու քաղաքացիների և մասնագետների առաջարկները։ Սա լինելու է հանրային, բաց գործընթաց։

Ես, որպես նախաձեռնության հեղինակ, առաջարկում եմ ծրագրի աշխատանքները սկսել այս փոքր նախաբանով:

Հայաստանին պետք է.
1. Ներքին հաշտեցում, հանրային երկխոսություն, թշնամանքի վերացում, հայկական աշխարհի միասնականության վերականգնում։
2. Մի շարք վիճահարույց օրենքների և որոշումների կասեցում, սառեցում, վերանայում՝ օրենքներ, որոնք վնասում են երկրին, թունավորում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը։
3. Գրագետ-խաղաղ բանակցություններ, միակողմանի զիջումների բացառում, իրական խաղաղության ծրագիր, պատերազմի ռիսկի չեզոքացում, դաշնակցային հարաբերությունների վերականգնում, իրական անվտանգային համակարգի ստեղծում, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացում։

Հնարավո՞ր է այս պարզ կետերի շուրջ ապահովել լայն հանրային համախմբում։ Միանշանակ՝ այո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930