Լրահոս
Օրվա լրահոսը

47-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, «BYD»-ով բախվել է վճարային տերմինալին, ապա երկաթե էլեկտրասյանը. shamshyan.com

Սեպտեմբեր 23,2025 22:44

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Ա.Պ.-ն իր վարած «BYD» մակնիշի էլեկտրական ավտոմեքենան Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 3-րդ հասցեի մոտ բախվել է խաչմերուկում տեղադրված վճարային տերմինալին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի սեփական տան դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930