«Նախնական տեղեկություններով, մեկ անձ դիմակավորված՝ ձեռնոցներով մոտեցել է երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետեւանքով երկուսը զոհվել են, մեկը` վիրավորվել։ Քննարկվում են բոլոր վարկածները»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ խոսելով երեկ գիշեր Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության մասին։
«Այո, հարյուրավոր ոստիկաններ կան, աշխատանքներ են իրականացնում, Ծավալուն օպերատիվ հետախուզական գործողություններ են իրականացվում։ Որաշակի մանրամասներ չեմ կարող նշել՝ բացահայտման գործընթացին չխանագարելու համար»,-հավելեց Նարեկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ ոստիկանությունը ուսումնասիրում է բոլոր վարկածները, իսկ սպանվածների ընտանիքները գտնվում են հսկողության տակ՝ հետագա-հնարավոր զարգացումներից խուսափելու համար։
Երեկ գիշեր, հիշեցնենք, Մերձավան համանքում տեղի ունեցած սպանության https://www.aravot.am/2025/09/24/1512090/ արդյունքում մահացել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ մարդ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Նա վիրահատվել եւ այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը ոստիկանության ծառայող չէ։
Կարդացեք նաև
ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ, մահացած ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ եւ այդ պահին եղել են միասին։ Դեպքի պահին նա ծառայության մեջ չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Մերձավան համայնքում կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել էին։ Հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Սպանվածը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ապագանու անդամ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ