Մերձավանում, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում , քննչական խմբի ղեկավարն ասաց, որ ենթադրյալ հանցագործ դեռ չկա, ոստիկանները լրացուցիչ զննություն են իրականացնում։ Ի՞նչ հետեւություններ են արվել՝ ոստիկանության պաշտոնյան չասաց։
Դեպքի վայրում էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, Առաքել Մովսիսյանը (Շմայս)։ Լրագրողի հարցին՝ մտերիմ էի՞ք Վալոդյա Գրիգորյանի հետ, նա պատասխանեց․ «Գյուղացի մարդ էր, համայնքապետ էր․․․»։
Կարդացեք նաև
«Ամբողջ շրջանը սիրում, հարգում էր, ինքը ոչ մի բանի մեջկյանքում չի էլ եղել։ Նման համայնքապետ չենք էլ ունեցել կյանքում»,- ասաց Առաքել Մովսիսյանը։
Լրագրողը նկատեց՝ խոսակցություններ կան, որ վենդետա է եղել, Առաքել մովսիսյանը պատասխանեց․ «Էդ արդեն․․․ կպարզվի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Երեկ գիշեր, հիշեցնենք, Մերձավան համանքում տեղի ունեցած սպանության արդյունքում մահացել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ մարդ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Նա վիրահատվել եւ այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը ոստիկանության ծառայող չէ։
ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ մահացած ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ եւ այդ պահին եղել են միասին։ Դեպքի պահին նա ծառայության մեջ չի եղել։
Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 5-ին Մերձավան համայնքում կրկին կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել էին։ Հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Սպանվածը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ապագանու անդամ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ