Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է՝ հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վալոդյա Գրիգորյանն իշխանության մաս չէր կազմում»

Սեպտեմբեր 24,2025 10:49

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ՖԲ գրառումը.

Սեփական տան բակում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են։

Մեր երկրում, ցավոք, նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։

Հաշվի առնելով հրապարակումները այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ՝ իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է:

Առավել վտանգավոր է, որ դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու գիշերը, երբ ենթադրվում է, որ տանն են լինելու բոլորը, այդ թվում՝ երեխաները։

Քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ապահովել բազմակողմանի ու օբյեկտիվ, բայց հանրության համար հաշվետու քննություն և հնարավոր առավելագույն հանրային թափանցիկություն։

Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ չի ապահովվել պատշաճ հանրային թափանցիկություն ու անգամ իշխանութան հովանավորությամբ հանրությունից թաքցվել են քրեական վարույթի, այդ թվում՝ բռնությամբ ուղեկցվող հանցանքների քննության ընթացքը և արդյունքները: Նման ցանկացած դրսևորում նշանակելու է, որ դա իշխանությունը հատուկ է անում:

Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է՝ հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վոլոդյա Գրիգորյանն իշխանության մաս չէր կազմում, և պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների (անպատիժ) թիրախավորում:

Ցավակցում եմ սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930