Լրահոս
Օրվա լրահոսը

«Վալոդյա Գրիգորյանն անձնական թշնամիներ չուներ․ տեղի է ունեցել դաժան սպանություն»․ Մեսրոպ Առաքելյան

Սեպտեմբեր 24,2025 12:36

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի համար Վալոդյա Գրիգորյանի սպանությունն ամեն ինչից զատ նաեւ անձնական ողբերգություն է։ Վալոդյա Գրիգորյանն այդ կուսակցության անդամ էր 2021 թվականից:

«Վալոդյա Գրիգորյանն իմ ընկերն էր։ Տեղի է ունեցել դաժան սպանություն»,- Մերձավանում, լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ մեկ շաբաթ առաջ է եղել համանքապետարանում, իսկ Վալոդյա Գրիգորյանի հետ ամենօրյա կապի մեջ է եղել։ Նա ենթադրում է, որ Վալոդյա Գրիգորյանը մինչեւ դեպքը աշխատավայրում է եղել, քանի որ մինչեւ ժամը 10-11-ն աշխատելը նրա մոտ սովորույթ էր դարձել։

Մեսրոպ Առաքելյանը բացառում է, որ Վալոդյա Գրիգորյանը որեւէ մեկի հետ որեւէ կոնֆլիկտ ունենար․ «Վալոդյա Գրիգորյանն անձնական թշնամիներ չուներ»։ Պնդում է՝ նա օր ու գիշեր զբաղված էր համայնքի խնդիրների լուծմամբ, մարդկանց հետ հանդիպումներով։ Լրագրողի ճշտող հարցին՝ անձնական թշնամիներ չունե՞ր, պատասխանեց, որ ոչ․ «Ամբողջ օրը զբաղված էր բնակիչների խնդիրները լուծելով»։

Մեսրոպ Առաքելյանը պնդում է, որ Վալոդյա Գրիգորյանի շփումները բնակիչների հետ նորմալ մթնոլորտում էին ընթանում։

Նա գնահատականներ չտվեց՝ սպանությունը քաղաքակա՞ն դրդապատճառներ ունի, թե՝ ոչ։ Ասաց, որ իրավապահները բոլոր վարկածներն էլ պարտավոր են քննել, մանավանդ, որ ամբողջ գործիքակազմը ունեն։ Մեսրոպ Առաքելյանն անթույլատրելի է համարում կատարվածը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համայնքի ղեկավարին դրական են բնութագրում նաեւ մերձավանցիները։ Գյուղացիները հավաքվել են Վալոդյա Գրիգորյանի տան բակում։

«Բարի, մի հոյակապ անձնավորություն էր… Չորս երեխա ուներ, իսկապես մարդ էր՝ իր երեխաների, իր ծնողների, բոլորի հանդեպ: Մենք հպարտացել ենք իրենով միշտ, մարդ էր՝ մեծատառով…»,-ասաց նրա բարեկամներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեղացիներից ոմանք սպանության պատվիրատուների մասին սեփական դատողություններն ունեն։ Կարծում են, որ նման բան անողները՝ «հայ ազգի թշնամիներ են»։

«Սա Նիկոլի դարաշրջան է, մեր բոլորիս թեւերը կոտրվան: Որպես մարդ անձնավորություն՝ միայն սեր ու հարգանք է վայելել…Մենք նման անձնավորություն մեր համայնքում չենք ունեցել»,-ասաց մեկ այլ մերձավանցի:

Մանրամասները՝ տեսանյութում

Վոլոդյա Գրիգորյանի հոր ընկերները եւ նախկին կոլեգաները բացառում են վենդետայի վարկածը։
Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Երեկ գիշեր, հիշեցնենք, Մերձավան համանքում տեղի ունեցած սպանության արդյունքում մահացել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ մարդ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Նա վիրահատվել եւ այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը ոստիկանության ծառայող չէ։

ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ, մահացած ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ եւ այդ պահին եղել են միասին։ Դեպքի պահին նա ծառայության մեջ չի եղել։

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 5-ին Մերձավան համայնքում կրկին կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել էին։ Հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Սպանվածը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ապագանու անդամ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930