Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումն ընթանում է իր հունով

Սեպտեմբեր 24,2025 13:04

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստի ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Էրդողանը մասնավորապես նշել է․

«Ի սկզբանե քաջալերել ենք թե՛ Ադրբեջանին, և թե՛ Հայաստանին միմյանց միջև խաղաղության հաստատելու համար։ Գոհ ենք, որ օգոստոսի 8-ին երկու երկրների միջև քայլեր են արվել, որոնք տանում են դեպի մնայուն խաղաղության։ Այստեղ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, ինչպես նաև գործընթացում ներդրում ունեցած ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփին»։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման պրոցեսն ընթանում է իր հունով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930