«Ազատություն». Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, պնդել, որ Հայ եկեղեցին «մինչ օրս ռևանշիստական ապատեղեկատվություն» է տարածում։
Ադրբեջանում կայացած կրոնական հարցերով նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ադրբեջանցի հոգևոր առաջնորդը մասնավորապես հայտարարել է. «Կրոնական առաջնորդների հետ ազատագրված Ղարաբաղ այցելությունների ժամանակ մենք պարբերաբար նրանց ծանոթացնում ենք ադրբեջանական իրականությանը։ Ներկայացնում ենք համոզիչ ապացույցներ, որոնք բացահայտում են Հայ եկեղեցու հակաադրբեջանական քարոզչությունը և մինչ օրս շարունակվող ռևանշիստական ապատեղեկատվությունը», – հայտարարել է Փաշազադեն առանց մանրամասների:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: