Ermenihaber. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական խոսքերին, որոնք վերաբերել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Տեսե՛ք, մարդիկ կարող են դուրս գալ ու ասել իրենց ուզած բաները, բայց երբ գործը հասնում է ինչ-որ բան անելուն, գալիս են Սպիտակ տուն»,- ասել է Ռուբիոն:
Բացի այդ վերջինս հայտարարել է, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում են ներգրավվել տարբեր հարցերում:
Անդրադառնալով Էրդողանի Սպիտակ տուն այցելությանն ու Թրամփի հետ հանդիպմանը՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է որ Էրդողանը միակը չէ, ով ուզում է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ:
Կարդացեք նաև
«Բոլորն ուզում են խոսել նախագահ Թրամփի հետ, բոլորն ուզում են, որ Թրամփը լուծի խնդիրը: Իրականությունը սա է»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստում քննադատել էր ռուս-ուկրաինական պատերազմի և Գազայում ընթացող գործողությունների դադարեցման մասին Թրամփի խոսքերը:
«Եթե կհիշեք, հարգարժան Թրամփը մի արտահայտություն էր արել: Նա ասել էր. «Ես վերջ կտամ ռուս-ուկրաինական պատերազմին»: Վերջ տրվե՞ց: Դեռևս շարունակվում է: Այդ կերպ էլ ասել էր. «Ես վերջ կտամ Գազայի պատերազմին»: Վերջ տրվե՞ց: Ոչ»: