Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի փաստաբան Նատալյա Չերնիկովան ասել է, որ Ավագյանը չի հավատում նրա ինքնասպանության վարկածին։ Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը մահացած է գտնվել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում:
Փաստաբանն ասել է, որ Բորիս Ավագյանը հավատացյալ մարդ էր եւ ուներ ուժեղ բնավորություն։ RT-ին տված հարցազրույցում փաստաբանը Բորիս Ավագյանին անվանել է «մարտիկ, որը չի սիրում պարտվել»:
«Նա շատ լավ էր գիտակցում, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին կրթված անձնավորություն էր, ով մանրամասն վերլուծում էր իր գործողությունների հնարավոր հետեւանքները»,- ասել է փաստաբանը։
Փաստաբանը նաեւ ասել է, որ վերջին անգամ իր հաճախորդի հետ խոսել է չորեքշաբթի գիշերը ՝ քննարկելու նրա պաշտպանության հետ կապված հետագա գործողությունները։ Ըստ փաստաբանի՝ Բորիս Ավագյանի ձայնը ընկճված չէր:
Կարդացեք նաև
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ մաքսատուրքերի վճարումներից խուսափելու մեջ մեղադրվող Բորիս Ավագյանը երեքշաբթի օրը փախուստի էր դիմել դատարանի շենքից, երբ նրա գործով լսումների ժամանակ ընդմիջում էր հայտարարվել: Փաստաբանը դատարանից նրա փախուստը վերագրել է «բնավորության յուրահատկությանը», իսկ նրան բնութագրել է որպես կենսուրախ մարդ։