Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Թոմասը նշեց, որ Գերմանիայի Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչների այցի նպատակն է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային արժեքներին

Սեպտեմբեր 24,2025 17:38

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Գերմանիայի Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանի Քրիստոնյա արևելքի աստվածաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին, Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողներին՝ գլխավորությամբ ամբիոնի վարիչ պրոֆեսոր Թոմաս վարդապետ Կրեմերի և Կոլլեգիում Օրիենտալեի ռեկտոր Օլեկսանդր ավագ քահանա Պետրինկոյի։

Հայր Թոմասը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը և գործունեությունը՝ տեղեկացնելով նաև, որ Հայաստան այցի նպատակն է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային արժեքներին և գիտական ոլորտում համագործակցության հեռանկարներին։

Հայոց Հովվապետը, իր օրհնությունը բերելով հյուրերին, հաստատեց, որ համալսարանի ներկայացուցիչների այցը Հայաստան և ուխտագնացությունները տարբեր սրբավայրեր առավել կնպաստեն երկրի պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալուն և հոգևոր փորձառությունը զորացնելուն։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց նաև Քույր Եկեղեցիների ու միջեկեղեցական կառույցների և Հայոց Եկեղեցու միջև ձևավորված սերտ կապերի ու գործակցության մասին, ինչի շնորհիվ այսօր իրականացվում են տարբեր կրթական, սոցիալական ու մշակութային ծրագրեր:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, միջեկեղեցական և միջկրոնական փոխհարաբերություններին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930