Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հրապարակեց վերդիկտը:
Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, մնաց անփոփոխ։
Լրացուցիչ դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 29-ին։
Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ դատավորի գործողությունները կանխատեսելի էին: «Մենք բոլորս հրապարակային տեսանք, թե դատավորն ինչ կոպիտ խախտումներ է թույլ տալիս»,-նշեց նա:
Կարդացեք նաև
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով. «Սա խախտումների աննախադեպ ծավալ էր: Դատարանն առաջին իսկ պահից գիտեր, որ անելու է այս ամեն ինչը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































