Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների երկարաժամկետ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը և այդ հարցում ՄԱԶԾ աջակցության կարևորությունը

Սեպտեմբեր 24,2025 19:38

Սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների խթանման ուղղությամբ Հայաստանի և ՄԱԶԾ միջև ձևավորված համագործակությունը։ Կարևորվել է 2026-2030թթ. երկրի ծրագրային փաստաթղթի ընդունումը, որը նոր հնարավորություններ է բացում կողմերի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու համար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների երկարաժամկետ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը և այդ հարցում ՄԱԶԾ աջակցության կարևորությունը, մասնավորապես՝ ընդունող համայնքների արձագանքմանը և փախստականների ինտեգրման խթանմանը, ինչպես նաև սոցիալական համախմբվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները և անդրադարձել  է ՄԱԶԾ ներգրավվածության հնարավորություններին՝ հաշվի առնելով վերջինիս ներուժը կլիմայի, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի հարցերում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930