Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը

Սեպտեմբեր 24,2025 20:57

Քննարկվել է ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացրել է թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործման, օրենսդրական բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթաց:

Նախարարի տեղակալի ներկայացմամբ նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ, որոնք թափոնների կառավարման համակարգը կդարձնեն առավել ճկուն եւ արդյունավետ: Մասնավորապես, օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները:

Օրենսդրական նախաձեռնությամբ կամրագրվեն վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները եւ գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները: Առաջարկվող լրացումներով կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքերը, թափոնների հաշվառման կարգի եւ գործածության կանոնների ու պահանջների սահմանումները, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:

Նշել է, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, իսկ աղբավայրերը տնօրինողներն առավել հետեւողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման հարցում:

Արա Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների եւ խստացումների վերաբերյալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930