Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ՝ հատկապես փոշու և ազոտի երկօքսիդի մասով, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին․ նախարարություն

Սեպտեմբեր 24,2025 21:55

Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի օդի որակի վերաբերյալ մտահոգություններ բարձրացնելու համար։

Հայաստանի Հանրապետությունում օդի որակի մոնիթորինգը իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ՝ հատկապես փոշու և ազոտի երկօքսիդի մասով, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին։

Այս պաշտոնական չափումներից ելնելով՝ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը։ Կարևոր է նշել, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգային տվյալների վրա։ Նման տեղեկատվությունը չպետք է դիտվի որպես հավաստի կամ օգտագործվի համեմատական գնահատումների համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում հանրությանը և գործընկերներին օգտվել բացառապես պաշտոնական տվյալներից։

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930