Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը կողմնակալ է, դատավորն անկախ չէ և գործում է ուղիղ քաղաքական հետապնդումը․ Արամ Վարդևանյան

Սեպտեմբեր 24,2025 23:29

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարիներ առաջ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ կողմնակալ դատավորն անկախ չէ և արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ այդպիսի պայմաններում կայացված դատական ակտը՝ գործադրվել չի կարող (ՍԴՈ-918):

Նշածս որոշումն այսօրվա արդարադատության պայմաններում պարզապես չի գործում: Վաղ թե ուշ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված իբր մեղադրական վերդիկտը, դատավոր Մելիքսեթյանի այս և նախորդիվ կայացված դատական ակտերը հենց նաև ՍԴ որոշման ուժով չեն գործադրվելու:

Բոլորին է ակնհայտ, որ դատավորը կողմնակալ է, դատավորն անկախ չէ և գործում է ուղիղ քաղաքական հետապնդումը: Չէ որ ի թիվս այլի նույնիսկ 23.09.2025 թվականին գործադիր իշխանության ղեկավարը կրկին ընդգծեց Երևան-Կենտրոն ՔԿ հիմնարկում գտնվող կալանավորվածներին, հատուկ ընգծելով վայրը, այդ թվում Միքայել Սրբազանին, որով հերթական անգամ ապացուցվեց քաղաքական հետապնդման ուղիղ փաստը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և վստահություն, որ իրավունքը գերակայելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930