Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը , 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և գիշերը և կեսօրից հետո, 29-ի գիշերը, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 32.4°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 2.9°C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.6°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն