Եթե ողջ իրավապահ համակարգը չլծվեր նախկիններին պատժելու անշնորհակալ գործին եւ չփորձեր պողպատե մանդատին ծառայել ու հաջորդ մանդատի համար հող ստեղծել, իրավապահ համակարգը զբաղված կլիներ թմրանմիջոցների դեմ պայքարով, մարդկանց սեփականության դեմ ոտնձգությունները կանխելով ու մարդասպաններին հայտնաբերելով եւ որոշ հանցագործություններ էլ հնարավոր է կանխվեին:
Եթե իրավապահ համակարգը ոչնչացված չլիներ եւ չծառայեր ՔՊ-ի ու նրա առաջնորդի շահերին, ոչ թե սրբազանների դեմ գործեր կկարեին եւ միլիարդատեր բարերարին կպահեին բանտում, այլ Փարաքարում բուն դրած հանցավոր խմբակին կբացահայտեին եւ տարբեր գողականների դեմ իրական պայքար կտարվեր:
Վերջապես` եթե հանցագործները չբաժանվեին յուրայինների եւ օտարների, իշխանության հետ փոխկապակցված անձինք էլ իրենց անպատժելի չէին զգա եւ երկրում նման բեսպրեդելի մթնոլորտ չէր ձեւավորվի: Երբ ասում ենք` կառավարման ճգնաժամ է երկրում, հենց սա նկատի ունենք:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: