Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. ընդհանուր օգտագործման արոտավայրեր  են օտարվել

Սեպտեմբեր 25,2025 12:50

Aravot.am-ի տեղեկություններով` ոստիկանությունում  ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ. Ա.-ն, 2019 թ. փետրվար ամսից մինչեւ 2022 թվականի հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնն ու հանդիսանալով պաշտոնատար անձ, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման արոտավայրեր փոխանցելու արգելքը, ընդհանուր օգտագործման  23 արոտավայրերը աճուրդային եղանակով օտարել է 21 ֆիզիկական անձանց՝ ընդամենը շուրջ 4.892.000 դրամ արժեքով, իսկ ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնատար  անձինք կատարել են նշված գործարքների պետական գրանցումը, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Առերեւույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930