ՀԲՄ նախաձեռնությամբ «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրի ներքո կայացած միջազգային բանկային ֆորումի շրջանակներում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջև։
Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և և Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։
Ստորագրված հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային ասոցիացիաների միջև՝ միտված կայուն ֆինանսական համակարգի ձևավորմանը և տնտեսական զարգացման խթանմանը։
Կարդացեք նաև
Երկկողմ հուշագիրը կնպաստի կողմերի միջև փորձի և հնարավորությունների փոխանակմանը, կրթական ծրագրերի համատեղ անցկացմանը և վերապատրաստման ուղղություններով աշխատանքների իրականացմանը։
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ հուշագիրը կարևոր քայլ է Հայաստանի բանկային համակարգի միջազգային կապերի ընդլայնման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։
Մամուլի հաղորդագրություն