Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան գրառումը
Տեսանյութում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հարցազրույցից մի դրվագ է։
Լրագրողը հարցնում է, թե որն է Մերձավոր Արևելքում պատերազմի ու դա կանգնացնելու ԱՄՆ միջնորդության վերջնական հանգրվանը։ Միացյալ Նահանգների անունից մեր տարածաշրջանում հիմնական բանակցող հանդես եկող Բարաքը, որը էթնիկ քրիստոնյա արաբ է Լիբանանից, և, թերևս, լավ է հասկանում և՛ մերձավորարևելյան, և՛ ամերիկյան քաղաքականությունը, տալիս է ահա այս պատասխանը (ներկայացնում եմ հայերեն թարգմանությունը)։
Անպայման լսեք, մի քանի վայրկյան է։
Կարդացեք նաև
Լրագրող.
– Ո՞րն է վերջնական հանգրվանը։
Թ. Բարաք.
– Ես հույս ունեի, որ չեք հարցնի այդ մասին, քանի որ ես չգիտեմ։ Չեմ կարծում, որ որևէ մեկը գիտի։
Տեսե՛ք։ Երբ ասում ենք, որ վերջում պիտի հաստատվի խաղաղություն, դա պատրանք է (իլյուզիա)։ Երբեք խաղաղություն չի եղել։ Եվ թերևս երբեք չի էլ լինի։ Բոլոր պայքարում են լեգիտիմության համար։ Ուստի երբ կողմերն ասում են, որ պայքարում են սահմանների ու սահմանագծերի համար, իրականում դա էդպես չի։ Սահմանը բանակցությունների տարադրամն է։ Վերջնական նպատակը այն է, որ կողմերից մեկն ուզում է տիրապետող լինել ու թելադրել, ինչը նշանակում է, որ մյուս կողմն էլ պիտի ենթարկվի։ Արաբները չեն կարող ենթարկվել, «ենթարկվել» բառ չկա արաբերենում։
Բարաքի մոտեցումը լիարժեք կիրառելի է նաև մեզ համար՝ Հարավային Կովկասում։ Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը Հայաստանի դեմ 1-2 գյուղ պոկելը չի, որ մենք էլ հանձնենք ու պրծնի կռիվը։ Խնդիրը մեր վրա տիրապետություն հաստատելն է։ Տիրապետություն, որ թույլ կտա կլանեն ողջ հայկական պետությունը։
Ուստի խաղաղություն չկա ու չի լինելու։ Լինելու է պայքար ուժի համար, որում մենք պիտի հաղթենք ու ապահովենք մեր անվտանգությունը։