Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև 20 տարով բնական գազի համաձայնագիր է կնքվել

Սեպտեմբեր 25,2025 15:35

Ermenihaber. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը սեպտեմբերի 24-ին արած հայտարարությամբ՝ տեղեկացրել է, որ Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» ընկերությունն ԱՄՆ-ից հեղուկ գազ գնելու վերաբերյալ 20 տարի ժամկետով համաձայնագիր է կնքել «Mercuria и Woodside» ընկերության հետ:

Թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ այս հայտարարությունն արվում է նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Բացի այդ շեշտվում է, որ որքան էլ Անկարան վերջին տարիներին դիվերսիֆիկացրել է բնական գազի ներմուծումը, Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիայի համար ամենամեծ մատակարարը, իսկ այս համաձայնագիրը կնքվում է ՌԴ-ից գազի ներմուծման համաձայնագրի վերջին տարվան ընդառաջ:

Ընդգծվում է նաև, որ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցների փաթեթի շրջանակում 2026-ից հետո ՌԴ-ից հեղուկ գազի ներմուծումն արգելվելու է:

Ասվում է նաև, որ Էրդողանի՝ Նյու Յորք այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրով Թուրքիային տարեկան 4 մլրդ խմ հեղուկ գազ է մատակարարվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930