Region Monitor. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը կարծիքներ է փոխանակում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների հետ Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ։ Ուիթքոֆը նշել է, որ խորհրդակցություններ է վարում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։