Լրահոս
Օրվա լրահոսը

10 ու կես կգ-ից ավելի մարիխուանայի հայտնաբերում Վայոց ձորում

Սեպտեմբեր 25,2025 16:03

Սեպտեմբերի 18-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա՝ այն ենթարկելով արտաքին զննության։

Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք:
Ավտոմեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել:

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան տասը ու կես կիլոգրամ քաշով:

Նշանակվել է փորձաննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930