Նյու Յորքում ոստիկանությունը կանգնեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մեքենան որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյանը թույլ տա անցնել: Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների և ոստիկանության միջև վեճ է ծագել արգելապատնեշը հեռացնելու փորձի շուրջ։ «Դեռ երբեք Էրդողանը իրեն այսքան նվաստացած չէր զգացել»,- նշում է «Թուրքիան այսօր»-ը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին էր փողոցում կանգնեցրել, որ Թրամփի ավտոշարասյունն անցնի:
Կարդացեք նաև
Համացանցում էր հայտնվել Մակրոնի և ոստիկանության ծառայողի միջև զրույցի տեսանյութը։
«Շատ եմ ցավում, պարոն նախագահ, այս պահին ամեն ինչ փակ է», – Մակրոնին բացատրել է ոստիկանը։
«Եթե դեռ չեք տեսնում մեքենան, թույլ տվեք անցնել», – ոստիկանի հետ «բանակցել» է Մակրոնը:
Մերժում ստանալուց հետո Մակրոնը զանգահարել է Թրամփին և ասել. «Գուշակիր՝ ինչ է կատարվել, ես փողոցում սպասում եմ, որովհետև ամեն ինչ փակ է, որ դուք անցնեք»։
Մակրոնը Թրամփի հետ զրուցելով կես ժամ քայլել է Նյու Յորքի փողոցներով՝ ՄԱԿ-ի շենքի մոտից դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով: