Լրահոս
Օրվա լրահոսը

2026 թ. Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության բյուջեն ավելացել է 318 միլիոն մանաթով. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 25,2025 17:55

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառմամբ նշում է.

«ՀՀ պաշտպանական կարողությունների զարգացման դեմ ինչ ասում են, արագ անում են․․․

2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563․1 մլրդ դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է 2026-ի բյուջեի նախագծից, որը կառավարությունը հաստատեց այսօրվա՝ սեպտեմբերի 25-ի նիստի ժամանակ։ 2025 թվականին պաշտպանական բյուջեն 664.6 մլրդ դրամ է»։

Մեկ այլ գրառմամբ ադրբեջանագետը նշում է. «Ի հավելում ասեմ՝ ըստ Ադրբեջանից ստացված պաշտոնական տվյալների՝

«2026 թվականի պաշտպանության և անվտանգության բյուջեն 2025-ի համեմատ ավելացել է 318 միլիոն մանաթով ($187 միլիոն)։ Այսպիսով, բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կշիռը կկազմի 21%»։

Դեռ 2024 թվականին ֆինանսների նախկին նախարար Սամիր Շարիֆովը իրենց Միլլի Մեջլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացվում են նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։

«Հաջորդ տարվա (2025 թ.) բյուջեի ծախսերի 20.3 տոկոսը նախատեսված է պաշտպանության և անվտանգության ոլորտներին, քանի որ առկա է հայկական ռազմականացման ռիսկ», — ասել էր Շարիֆովը 2024-ին։

Այդ տարի պաշտպանության և անվտանգության բյուջեն ավելացվել էր 1.738 միլիարդ մանաթով ($1 միլիարդ)։

Իսկ թե 2026-ին ինչու են նման ավելացում անում, թողնում եմ մեզանից յուրաքանչյուրի մեկնաբանությանը․․․»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930