Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» համահիմնադիր և տնօրեն Գրեգորի Լաֆիտի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են մշակութային երկխոսության խթանման և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Դավիթ Կարապետյանը ընդգծել է Հայաստանում բազմաշերտ համայնքների խաղաղ համակեցության ավանդույթն ու երկխոսության առաջխաղացման ուղղությամբ երկրի հաստատակամությունը։
Քննարկվել են կրթության, մշակույթի և միջկրոնական երկխոսության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ ցուցահանդեսների, ակադեմիական փոխանակման և հանրային դիվանագիտության միջոցառումների՝ ընդգծելով հրեական և հայկական մշակութային ավանդը։
ՀՀ ԱԳՆ