ՀԱՕԿ կայքը տեղեկացնում է, որ ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) տարածած հայտարարության ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է, որ 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում կներառվեն լրացուցիչ երկու քաշային կարգեր՝ մեկական տղամարդկանց եւ կանանց, եւ որ որոշումը կայացվել է օլիմպիական ծրագրերի հանձնաժողովի առաջարկության եւ միջազգային ֆեդերացիայի խնդրանքի հիման վրա:
Հոկտեմբերի 2-ից 11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցելու են 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 71 կգ՝ Գոռ Սահակյանը, 88 կգ՝ Սուրեն Գրիգորյանը, 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը, +110 կգ՝ Վարազդատ Լալայանը եւ 77 կգ՝ Աննա Ամրոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ