Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը

Սեպտեմբեր 26,2025 00:07

«Ազատություն» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից նույնպես օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնություններին. «Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր «Թրամփի ուղին» հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման՝ TRIPP-ը, որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը», – հայտարարեց Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հիշեցրեց, որ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Ելույթի զգալի մի հատված Ալիևը նվիրեց Հայաստանի հասցեին մեղադրանքներին՝ «30 տարվա օկուպացիայի», «ռազմական հանցագործությունների» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930