Ֆասթ բանկը թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերը տեղաբաշխվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և հասանելի են 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 22-ը՝ 4 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով։
Ֆասթ բանկի պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Ի դեպ, այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտային հարկից։
Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է այցելել Ֆասթ բանկի 24/7 աշխատող մասնաճյուղերից որևէ մեկը։
ՀՀ ԿԲ նախագահի 23.07.2025թ․-ի թիվ 1/249 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
Կարդացեք նաև
ՀՀ ԿԲ նախագահի 29.08.25թ-ի թիվ 1/312Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:
Ծրագրային ազդագրի, ազդագրի լրացման և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։