Լրահոս
Օրվա լրահոսը

Չես ուսուցանի, չես հարգի` մեկ էլ կտեսնես՝ դրանք վերացել են, իրենց տեղը զիջելով ապազգային դրսեւորումներին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 26,2025 11:18

Ամեն մեկը չի կարողանում վերլուծել վերջին տարիներին կատարված իրադարձությունները, եւ բոլորը չէ, որ տեսնում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքի-գործի եւ մեր գլխին թափված աղետների միջեւ եղած ուղիղ կապը:

Ավելին` մեծ թվով մարդիկ իրենց գյուղի 100 մետր ասֆալտապատված փողոցն ու գույնզգույն ներկված մանկապարտեզն են միայն տեսնում, իսկ թե Ալիեւի պահանջով Հայաստանի մայր օրենքը` Սահմանադրությունը կփոխվի, Անկախության հռչակագրից կհրաժարվենք, կամ Մեղրիից մինչեւ Երասխ թուրքն անարգել կերթեւեկի, նրանց քիչ է հետաքրքրում: Ինչքա՜ն մարդիկ կան մեր շրջապատում, որոնց համար լրիվ մեկ է` Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի՞ նկարը կլինի, թե՞ Նարինե Աբգարյանի, իրենց պատերին` Մասիս սարի պատկե՞րը կփակցնեն, թե՞ Արագածի, ցեղասպանության հիշատա՞կը կհարգեն, թե՞ թուրքերի հետ բարեկամության կենացը կխմեն: Ի վերջո, այս բոլոր արժեքներն ու ավանդույթները նաեւ պետական քարոզչության, ազգային սովորույթների, դպրոցական կրթության հետեւանք են: Չես քարոզի, չես ուսուցանի, չես հարգի` մեկ էլ կտեսնես՝ դրանք վերացել են, իրենց տեղը զիջելով ապազգային դրսեւորումներին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930